Զելենսկու խորհրդականը քննադատել է ԱՄՆ առաջարկը
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը քննադատել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ՝ այն անվանելով «տապալված ծրագիր»՝ առանց Ռուսաստանի դեմ լրացուցիչ միջոցների։ Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի գաղափարը։
Փետրվարի սկզբին Քելլոգը նշել է, որ Վաշինգտոնը աջակցում է Ուկրաինայում ընտրությունների անցկացմանը նույնիսկ հրադադարի դեպքում։ «Ժողովրդավարական երկրների մեծ մասում քվեարկությունը տեղի է ունենում պատերազմի ժամանակ: Դա ուժեղացնում է ինստիտուտները»:
Սակայն Լիտվինն ընդգծել է, որ Կիևը հարցազրույցից միայն հատվածներ է կարդացել, ուստի դժվար է ամբողջությամբ գնահատել ԱՄՆ դիրքորոշումը։
«Եթե ծրագիրը սահմանափակվում է միայն հրադադարով և ընտրություններով, դա բավարար չէ։ Պուտինին այս երկու քայլերը չեն վախեցնի»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիու խորհրդականը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)