Ինչ այլընտրանքային տարբերակ ունի Թրամփը
Համաշխարհային Մամուլ
Foreign Affairs-ի դիտորդները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման դեպքում, ամենայն հավանականությամբ, կանաչ լույս կտա Իսրայելին՝ հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին։
Նրանց գնահատմամբ՝ նման դեպքում ամերիկյան զինված ուժերը ստիպված են լինելու միանալ Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակմանը, քանի որ հրեական պետությունը չի կարողանա ոչնչացնել գետնի խորքում տեղակայված Իրանի միջուկային օբյեկտները և հետ մղել Թեհրանի պատասխան հարվածը առանց ԱՄՆ օգնության։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ զգուշացրել էր, որ երկրի միջուկային օբյեկտներին հարվածելը կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի երբևէ թույլ տրված ամենամեծ սխալը, քանի որ դա հանգեցնելու է լայնածավալ զինված հակամարտության Մերձավոր Արևելքում:
Հրատարակությունը նշում է, որ Թրամփը բարդ իրավիճակում է հայտնվել՝ նա ցանկանում է պատմության մեջ մտնել որպես խաղաղարար, բայց միևնույն ժամանակ Իրանի նկատմամբ ռազմատենչ հռետորաբանություն է պահպանում։ Ընտրություններում հաղթելուց հետո հանրապետականը հայտարարել է Իսլամական Հանրապետության նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությանը վերադառնալու մասին եւ չի հերքել Թեհրանի հետ պատերազմ սկսելու հնարավորությունը, եթե վերջինս միջուկային զենք ստեղծի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)