ՏԿԵ նախարարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը
Արտաքին Քաղաքական
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Չեխիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ օրակարգային մի շարք հարցեր։
Երկուստեք կարևորվել են միջտարածաշրջանային համագործակցությունը, Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
Քննարկվել են նաև կոշտ կենցաղային թափոնների մշակման ոլորտում փոխգործակցության հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան