Պուտինը հրամանագիր է ստորագրել
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2025 թվականին «Intervision» երաժշտական մրցույթն անցկացնելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հայտնվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։
Եվրատեսիլի ռուսական անալոգը տեղի է ունենալու Մոսկվայում և Մոսկովյան շրջանում։
Հաղորդվում է, որ կազմկոմիտեի նախագահը լինելու է փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։ Մրցույթի հստակ ժամկետները և դրա ձևաչափը փաստաթղթում նշված չեն:
Հայտնի է, որ երաժշտական մրցույթին իրենց մասնակցությունը հաստատել են ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, Լատինական Ամերիկայի շուրջ 20 երկրներ։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը