ՌԴ ԱԳՆ-ն կարծիք է հայտնել՝ ինչու է ԱՄՆ-ն ուզում դադարեցնել ռուս- ուկրաինական պատերազմը
Ռուսաստան
Ուկրաինան ԱՄՆ-ի համար դարձել է «վատնող ակտիվ», ուստի Վաշինգտոնին անհրաժեշտ է դադարեցնել մարտերը: Այս կարծիքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
«ԱՄՆ-ին անհրաժեշտ է ռազմական գործողությունների դադարեցում, որպեսզի նվազեցնի Կիևի վարչակարգի պահպանման ծախսերը, որը նրանց համար դարձել է վնասաբեր ակտիվ, և իր գոյատևման պատասխանատվության բեռը տեղափոխել եվրոպացի գործընկերների վրա», - ասել է Պոլիշչուկը:
Նրա խոսքով, ամերիկյան կողմը ռուս-ուկրաինական հակամարտությունն օգտագործում է՝ որպես իր գլոբալ հեգեմոնիան ապահովելու գործիք։
Ամերիկյան դոկտրինալ փաստաթղթերը չեն փոխվել. նրանք Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում են՝ որպես գլխավոր թշնամիներից մեկը, հավելել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավարը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ