Ռուսաստանում խորթ հայրը սպանել է երեխային և հայտնել, որ նա կորել է
Ռուսաստան
ՌԴ Կալինինգրադի մարզում անհետացած տղայի սպանության մեջ կասկածում են խորթ հորը։ Այս մասին հայտնում է Life-ը՝ SHOT-ին հղումով։
Telegram ալիքի տվյալներով՝ չնայած միջադեպին իրենց մասնակցությանը՝ ծնողները հայտնել են իրենց յոթամյա որդու անհետ կորչելու մասին և մասնակցել որոնողական աշխատանքներին։
Շուտով երեխայի մայրը խոստովանել է, որ իր ամուսինը պարբերաբար ծեծել է տղային։ Տղամարդը խոստովանել է իր կատարածը և ցույց տվել այն տեղը, որտեղ թաքցրել է դիակը։ Մահացածին գտել են աղբի տոպրակի մեջ՝ լցված աղյուսներով։
Քննիչները քրեական գործ են հարուցել, խորթ հորը բերման են ենթարկել։
«Նախնական տեղեկություններով՝ տղայի մայրը չի մասնակցել այս հանցագործությանը»,- հայտնում է հրատարակությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ