Թրամփի որդին կասկածվում է ապօրինի որսի մեջ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդուն կասկածում են Վենետիկյան ծովածոցում հազվագյուտ թռչունների ապօրինի որսի մեջ։ Այս մասին հայտնում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով արբանյակային պատկերներին և փորձագետին։
Վենետոյի շրջանային խորհրդի անդամները պնդում են, որ Global Hunt for Adventure կայքում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է Թրամփ կրտսերը ցուցադրում կարմիր կրծքով սագի իր որսը, որը չափազանց հազվադեպ տեսակ է Եվրոպայում:
