Լավրովը խոսել է Իսրայելի տարածքային մտադրությունների մասին
Ռուսաստան
Իսրայելը, ըստ ամենայնի, մտադիր չէ լքել իր զբաղեցրած տարածքները Լիբանանում և Սիրիայում։ Այս մասին Վալդայ միջազգային քննարկման ակումբի մերձավորարևելյան XIV համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելը չի ամաչում Հորդանան գետի արեւմտյան ափում իր ռազմական գործողությունները շարունակելու համար։ Կան բազմաթիվ հավաստի փաստեր այն մասին, որ Իսրայելի ծրագրերը, բացի Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելու, ներառում են նաև Հորդանան գետի հյուսիս-արևմտյան ափի ամբողջական վերահսկողությունը: Իսրայելի ծրագրերը, ինչպես գրում են փորձագետները և ոչ ոք չի հերքում, լիբանանյան տարածքում մնալն է», հավելել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ