Գազայում բռնությունները շարունակվում են՝ չնայած հրադադարին․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշադրություն է հրավիրել Գազայի հատվածում շարունակվող բռնությունների վրա՝ չնայած հրադադարին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միայն Գազայի ճգնաժամը, ըստ վերջին տվյալների, խլել է 46 000 խաղաղ պաղեստինցիների կյանք, և գուցե ավելին, կան տարբեր վիճակագրություններ, մոտ 100 000 վիրավորվել է: Եվ հետհաշվարկը շարունակվում է, քանի որ չնայած բոլոր հրադադարներին, բռնությունները շարունակվում են»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Վալդայ միջազգային քննարկումների ակումբի մերձավորարևելյան XIV համաժողովում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ