Քանյե Ուեսթը անդրադարձել է Գրեմմիի միջադեպին (լուսանկարներ)
Լուսանկարներ
Բիանկա Ցենսորին ամբողջ աշխարհում վրդովմունք է առաջացրել, երբ կիրակի օրը 2025 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությանը ներկայացել էր բոլորովին մերկ ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, ով ամբողջությամբ հագնված էր: Այս մասին գրում է DM-ը։
Ցենսորին այս անգամ ներկայացել էր թափանցիկ ցանցավոր զգեստով՝ առանց ներքնազգեստի, զուգահեռ լուրեր էին պտտվում, որ զույգին «վռնդել են»:
Սակայն ռեփեր Քանյեն արարողությունն անվանել է «ձանձրալի», իսկ Բիանկայի հանդերձանքը՝ «արվեստ»:



