Ինչու է Թրամփին անհրաժեշտ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
ԱՄՆ-ին անհրաժեշտ է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցում՝ Կիևի ռեժիմի ծախսերը նվազեցնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը, փոխանցում է EADaily-ն։
«ԱՄՆ-ին անհրաժեշտ է ռազմական գործողությունների դադարեցում, որպեսզի նվազեցնի Կիևի վարչակարգի պահպանման ծախսերը, որը դարձել է իրենց համար վնասաբեր, և իր գոյատևման պատասխանատվության բեռը տեղափոխել եվրոպացի գործընկերների վրա», - նշել է դիվանագետը։
Ինչպես ընդգծել է Պոլիշչուկը, ԱՄՆ նոր վարչակազմի մտադրությունների համատեքստում «չպետք է մոռանալ, որ Վաշինգտոնն ուկրաինական ճգնաժամի հեղինակն է և անմիջականորեն ներգրավված է Կիևի կողմից հակամարտության մեջ»։
