Նոր հայտնաբերված աստղակերպը 2032-ին կարող է բախվել Երկրին
Գիտություն և Մշակույթ
Եվրոպական տիեզերական գործակալությունը և NASA-ն հայտնաբերել են նոր աստղակերպ՝ «2024 YR4» անվանումով։ Նշվում է, որ այն 2032թ-ին կարող է բախվել Երկրին, չնայած որ մասնագետները վստահեցնում են, որ վտանգն այս պահին բավականին քիչ է։ Գրում է CNN-ը։
Աստղակերպը հայտնաբերվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Այն մոտ 100 մետր տրամագծով է։ NASA-ի մասնագետները ուսումնասիրել են դրա ուղին և հաշվարկել բախման հնարավորությունը։ Հունվարի սկզբից աստղագետները օգտագործել են Նյու Մեքսիկոյի Magdalena Ridge աստղադիտարանը, դանիական աստղադիտակը և Չիլիի շատ մեծ աստղադիտակը՝ աստերոիդին հետևելու համար, որը ներկայումս գտնվում է Երկրից 28 միլիոն մղոնի վրա (45 միլիոն կիլոմետր) և ժամանակի ընթացքում հեռանում է:
Մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում Երկրին մոտեցող յուրաքանչյուր աստղակերպի, քանի որ նույնիսկ փոքր չափի օբյեկտները կարող են լուրջ վնասներ հասցնել Երկրի մակերևույթին: Նման դեպքերի կանխատեսումն ու վերահսկումը կարևոր են մարդկության անվտանգությունը պահպանելու համար: Փորձագետները կոչ են անում հանրությանը չանհանգստանալ և վստահել գիտական կազմակերպություններին: Արտակարգ իրավիճակի դեպքում կհայտարարվեն համապատասխան կանխարգելիչ գործողություններ:
