Վաշինգտոնի USAID-ի գրեթե բոլոր աշխատակիցները կուղարկվեն «արձակուրդի»
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ վարչակազմը մտադիր է «արձակուրդ» ուղարկել ԱՄՆ USAID-ի Վաշինգտոնի գրասենյակի գրեթե բոլոր աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնում տեղակայված USAID-ի գրասենյակի մոտ 1400 աշխատակիցներ փետրվարի 4-ին արձակուրդ են գնալու։ Եվս 600 մարդ փետրվարի 2-ից արձակուրդ է ուղարկվել։
Նշվում է, որ դա Վաշինգտոնում աշխատող USAID-ի աշխատակիցների մեծ մասն է, որոնցից շատերը պետական ծառայողներ են և արտաքին ծառայության անդամներ։
Բացի այդ, USAID-ի բարձրաստիճան պաշտոնյան հրապարակմանը պատմել է, որ գործակալության մարդկային ռեսուրսների բաժինը փետրվարի 4-ի առավոտյան հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այն արդեն չեղարկել է ավելի քան 1400 աշխատակիցների մուտքը ներքին համակարգ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ