Ռուսաստանը չի ստացել «AZAL-ին» խոցած օտար տարրերը
Ռուսաստան
Ռուսական կողմը դեռ չի ստացել օտար տարրերի նմուշներ, որոնք հայտնաբերվել են Ակտաուի մերձակայքում կործանված AZAL ինքնաթիռի կորպուսում, հայտնում է RT-ն՝ հղում անելով ռուսական ավիացիոն շրջանակներում աղբյուրին։
«Հետևաբար, մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների պնդումները «Պանցիր» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի հարվածային տարրեր ճանաչելու մասին, պահանջում են առնվազն լրացուցիչ ուսումնասիրություն»:
Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցում որևէ տեղեկություն չկա այն մասին, թե որոնք են այդ «օտար օբյեկտները»։
Նշվել է նաև, որ այդ տարրերը ուղարկվելու են լրացուցիչ փորձաքննության։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ