Ռուսաստանի շրջադարձը դեպի Արևմուտք ողբերգական սխալ էր․ Լավրով
Ռուսաստան
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի՝ դեպի Արևմուտք շարժվելու ցանկությունը ողբերգական սխալ էր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Աֆրիկայի հետ գործընկերության դեպարտամենտի շնորհանդեսին։
«Ցավոք, Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը այն բանից հետո, երբ Ռուսաստանը դարձավ Խորհրդային Միությունից դուրս ինքնիշխան պետություն, կարծում էր, որ, այսպես կոչված, արևմտյան քաղաքակրթության դռները բաց են իր առաջ, և որ մնացած ամեն ինչ կարևոր չէ: Դա ռազմավարական սխալ էր։ Այժմ դա արդեն ճանաչվել է բոլորի կողմից, այդ թվում՝ պետական մակարդակով»,- ասել է Լավրովը։
Այնուամենայնիվ, այս սխալը, Լավրովի կարծիքով, լավ դաս եղավ Ռուսաստանի ներկայիս ղեկավարության և երկրի բնակիչների ներկայիս սերնդի համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ