Թրամփի՝ Գազայի վերաբերյալ առաջարկն անընդունելի է․ Ֆիդան
Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու առաջարկն անընդունելի է Թուրքիայի և տարածաշրջանի պետությունների համար։ Այս մասին նա հայտարարել է Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա անընդունելի թեմա է: Եվ տարածաշրջանի երկրները ճիշտ նույն կերպ արձագանքեցին Թրամփի գաղափարին: Պաղեստինի հարցը սկսվեց հենց այդ պատճառով, երբ պաղեստինցիները վտարվեցին իրենց հողերից և նրանց փոխարինեցին իսրայելցիները։ Այժմ իրավիճակը հասել է մի կետի, երբ միջազգային հանրությունը, հատկապես իսլամական աշխարհը, կոնսենսուսի են հասել պաղեստինյան հարցի լուծման շուրջ՝ հիմնվելով երկու պետությունների ստեղծման վրա», - ասել է Ֆիդանը։
Նա նշել է, որ «որոշ երկրներ դեռ ամբողջությամբ չեն ճանաչում Իսրայելը», սակայն կա ըմբռնում, որ «երկու պետությունների լուծման դեպքում խնդիրը մեծապես կլուծվի։ Առայժմ, սակայն, ճանաչում չկա իսրայելական կողմից և Իսրայելի ամենամեծ աջակից Ամերիկայից», - հավելել է արտգործնախարարը։
