ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին ստրիպտիզ է պարել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Յուրաքանչյուր ոք ունի հիշելու բան իր երիտասարդությունից, և ոչ միշտ հպարտությամբ: Սակայն, ինչպես երևում է, ԱՄՆ տրանսպորտի նորանշանակ նախարար Շոն Դաֆին ավելի շատ է զղջում իր անցյալի համար, քան մյուսները, գրում է Daily Mail-ը։
53-ամյա Դաֆին, որին Սենատը հաստատել է տրանսպորտի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում ընդամենը մեկ շաբաթ առաջ, նշանակվելուց հետո 24 ժամվա ընթացքում հայտնվել է իրական աղետի կենտրոնում:
Daily Mail-ը հրապարակել էր սկանդալային կադրեր, որտեղ 20-ամյա Դաֆին ստրիպտիզ է պարում հյուրանոցի համարում՝ միայն սրբիչով։



