Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ուշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Սա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Պարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Քաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Չեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) Վանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը Ինչի դուք 2 սենյականոց բնակարան ունեք, մյուսները՝ ոչ. Փաշինյանը կրկին նյարդայնացավ (տեսանյութ) Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Մենք ոչ մի բան, զրո ենք զիջել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 

Աստծուն հավատալը կամ չհավատալն անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է. Փաշինյան (տեսանյութ)

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով և պատասխանել բանախոսի հարցերին:

Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,
Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ,

Ինձ համար պատիվ է այս շատ կարևոր թեմայի շուրջ կարծիքներով կիսվելու այս հնարավորությունն ունենալը։

Իմ տեսանկյունից կրոնի ազատությունը ժողովրդավարության մասին է: Չի կարող լինել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության, քանի որ ազատ լինելը նշանակում է ազատ լինել Աստծո ընկալման և կրոնի ընկալման մեջ:

Բայց լինել ազատ, մյուս կողմից, նշանակում է հանդուրժողականություն ուրիշների կրոնական հայացքների նկատմամբ, և մեկն առանց մյուսի կարող է հանգեցնել կրոնական մոլեռանդության և ծայրահեղականության։

Աստծուն հավատալը կամ չհավատալն անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է: Ինչպե՞ս հավատալ Աստծուն, ո՞ր կրոնի միջոցով` դա անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է:

Իհարկե, ԱՄՆ-ն օրինակելի և առաջատար երկիր է բոլորի և բոլոր կրոնների համար` կրոնական ազատություն ապահովելու գործում: Այս ըմբռնումով էր, որ Հայաստանը միացավ ԱՄՆ-ի ոգեշնչմամբ ստեղծված Կրոնական ազատության և հավատքի միջազգային դաշինքին 2020 թվականի փետրվարին՝ նախագահ Թրամփի առաջին նախագահության օրոք։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական եկեղեցին է, և դա բնական է, որովհետև Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն և դա արվել է դեռևս 301 թվականին Հայոց թագավոր Տրդատ 3-րդի կողմից։ Այդ պահից Հայ Առաքելական եկեղեցին էական դեր է խաղացել մեր ժողովրդի համար։

Հայաստանում ունենք նաև Հայ Կաթողիկե եկեղեցին, ունենք նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, որոնք գործում են ազատորեն և մեծ հարգանք են վայելում մեր հասարակության մեջ։ Կան նաև այլ կրոնական կազմակերպություններ՝ հիմնված քրիստոնեության վրա, և նրանք գործում են ազատ։

Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը, և վերջերս Հայաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը։ Հայաստանում ունենք Ռուս Ուղղափառ եկեղեցու, ասորական եկեղեցու, ռուս մոլոկանների, հեթանոսների ներկայությունը։

Հայաստանի հրեական համայնքը թեև փոքր է, բայց կարևոր դեր է խաղում մեր բազմազան հասարակության մեջ՝ իր հոգևոր կյանքով, որը կենտրոնացած է Երևանի Սինագոգի շուրջ:

Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք գործող մահմեդական մզկիթ ունենք, որը մեր մշակութային ժառանգության շատ կարևոր մասն է։

Տիկնայք և պարոնայք,

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է: Տարածաշրջանային հարաբերությունների առումով չորս հարևան երկրներից երեքը` Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, հիմնականում մահմեդական բնակչություն ունեն։ Մեր մյուս հարևան Վրաստանը հիմնականում քրիստոնյա բնակչություն ունի՝ մեծ մահմեդական համայնքով։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրոնական հանդուրժողականությունը մեր տարածաշրջանի կայունության համար։

Բարեբախտաբար, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, մենք ունենք կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ մեր տարածաշրջանում, և դա ավելի իրատեսական է դարձնում կայուն խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում: Եվ մենք հույս ունենք, որ մեր տարածաշրջանային վեճերը կվերածենք տարածաշրջանային երկխոսության, և կրոնական ազատությունն այն գործիքներից մեկն է, որը կարող է դա իրականություն դարձնել:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է բանախոս Դեյվիդ Քարիի հարցերին:

Դեյվիդ Քարի - Շնորհակալություն պարոն վարչապետ այս միջոցառմանը ներկա լինելու համար, դա մեզ համար պատիվ է։ Ամենակարևոր հարցն այսօր այն է, թե ինչպես հասնել խաղաղության այն բարդ տարածաշրջանում, որտեղ Դուք ապրում եք։ Ուզում եմ շնորհավորել Ձեզ` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համար։ Պատմեք, խնդրում եմ, ինչ հեռանկարներ կան «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ կապված։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Սա իսկապես լավ հնարավորություն է և պատիվ։ Այո, մենք նախաձեռնել ենք մի ծրագիր, որը կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»։ Դա առաջին հերթին մեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին է, բայց այն միայն հաղորդակցությունների մասին չէ, որովհետև եթե հարցին նայենք կրոնական հանդուրժողականության տեսանկյունից, այն նաև մարդկանց միջև շփման մասին է, որովհետև երբ տրանսպորտային հաղորդակցությունները բաց են, սա առաջին հերթին մարդկանց համար իրար հետ շփվելու հնարավորություն է: Դա շատ որոշիչ գործոն է կայուն և ամուր խաղաղության համար։ Սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է, և իհարկե, նրանցից յուրաքանչուրի հետ մենք աշխատում ենք այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով։

Դեյվիդ Քարի - Հրաշալի է։ Հազարամյակներով Հայաստանը գտնվել է Աբրահամյան կրոնների խաչմերուկում։ Տնտեսությունից անդին անցնելով, ինչպե՞ս կարող է Հայաստանը մշակութային առումով դառնալ միջկրոնական երկխոսության մաս մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների և մյուսների միջև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Արդեն նշել եմ, որ մեր երկրում ունենք տարբեր կրոնական համայնքներ։ Իհարկե, մեր երկրում չկա լարվածություն կրոնական համայնքների միջև։ Իհարկե, կան որոշակի ուժեր, ինչպես ամենուր, որոնք փորձում են սադրիչ քայլեր անել դրսից, բայց մեր ինստիտուտները հաջողությամբ արձագանքում են դրանց՝ թույլ չտալով որևէ մեկին լարվածություն սերմանել կրոնական համայնքների միջև։

Մեր երկրում տեղի է ունենում իրական երկխոսություն։ Ինչպես նշել եմ, մեզ մոտ է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը և այդ համայնքը մեր երկրի, ազգային ժառանգության շատ կարևոր մաս է կազմում։ Իհարկե, մենք մեծ հարգանք ենք տածում մահմեդականների, հրեաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ։ Ես արդեն ասել եմ, որ Հայաստանի ամենամեծ կրոնական հաստատությունը Հայ Առաքելական Եկեղեցին է, բայց մենք ունենք նաև Հայ Կաթողիկե եկեղեցի, և այլ եկեղեցիներ։ Սա մեզ համար շատ կարևոր ավանդույթ է։

Դեյվիդ Քարի - Արդեն տարիներ է, ինչ Հայաստանն անցում է կատարել կայսրության մաս կազմող երկրից անկախ պետության: Ինչպե՞ս է հայ ժողովուրդն էմոցիոնալ առումով ընդունել հանգամանքը, որ այն դարձել է իրապես անկախ պետություն՝ մնալով փոխկապակցված մնացած տարածաշրջանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, սա իսկապես շատ կարևոր հարց է։ Այժմ մենք փորձում ենք պետականության, անկախության գաղափարները մոտեցնել մեր ժողովրդին։ Որովհետև Դուք իրավացի եք, դրանք բացարձակապես տարբեր բաներ են, երբ կայսրության քաղաքացի ես ու երբ անկախ ու ժողովրդավարական երկրի քաղաքացի ես։ Երկար ժամանակ, մի քանի հարյուրամյակ, Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն, և 30 տարի առաջ մենք սկսեցինք մեր անկախության կերտումը, և հիմա գտնվում ենք կայուն ժողովրդավարություն ստեղծելու գործընթացի մեջ։ Դա հեշտ ճանապարհ չէ, բայց չափազանց կարևոր է։ Սակայն մենք անում ենք դա, ինչպես նշեցի, մենք զարգացող ժողովրդավարություն ենք, ինչը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը Հայաստանում մեծ ապագա ունի։

Դեյվիդ Քարի - Կուլիսների հետևում կարճ խոսակցություն ունեցանք և իմացա, որ սիրում եք հեծանիվ վարել, ինչը ես ինքս անում էի տարիներ առաջ։ Մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, տեսել եմ այդ գեղեցիկ երկիրը, նույնիսկ հայացք եմ նետել վիճելի տարածքներին, որտեղ վերջին տարիներին ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան։ Ես կցանկանայի տեսնել Հայաստանը` որպես ճամփորդության երկիր, որտեղ մարդիկ կգային․․․։ Ինչպիսի՞ ապագա է սպասվում, կարծում եք ինչ-որ մի օր Հայաստանը կդառնա՞ ճամփորդության համար գրավիչ երկիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո իհարկե։ Իմիջիայլոց, մենք աշխատում ենք պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ, գուցե անունը լինի Ճամփորդություն դեպի Հայաստան․․.

Դեյվիդ Քարի - Կարո՞ղ եմ դրա համար հոնորարներ ստանալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, իհարկե։ Բայց պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելը ժամանակ կպահանջի, գուցե մի քանի տարի, դրա համար մենք որոշել ենք այս տարի կազմակերպել սիրողական հեծանվավազք Հայաստանի հարավից դեպի հյուսիս, և բոլորիդ հրավիրում եմ մասնակցել։ Դա կլինի շատ լավ հնարավորություն` տեսնելու Հայաստանի Հանրապետության գեղեցիկ բնությունը, և մենք կուզենայինք ձեզ բոլորին տեսնել մեր երկրում։

Դեյվիդ Քարի - Շնորհակալ ենք այստեղ գալու համար։ Ձեր գալը նշանակում է, որ Դուք հավատում եք կրոնական ազատությանը, որ յուրաքանչյուրն իրավունք ունի դավանել իր կրոնին։ Ո՞րն է Ձեր եզրափակիչ ուղերձն այս մարդկանց, ովքեր տարբեր հավատքներ ունեն, բայց հավատում են, որ մարդիկ իրավունք ունեն դավանել իրենց սրտից բխող հավատքին։ Ի՞նչ կասեք նրանց ոգևորելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են և իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա։ Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը։ Իհարկե, շատ կարևոր է առաջնորդվել Աստվածաշնչով, ինձ համար, մասնավորապես, Նոր Կտակարանով, թե ինչպես վարվել ամենօրյա աշխատանքում։

Իհարկե, դա հեշտ չէ, մասնավորապես քաղաքականության մեջ, բայց մենք փորձում ենք ունենալ արժեքահեն քաղաքականություններ, լինի դա ներքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։ Սրա համար կրոնական հանդուրժողականությունը և ազատությունը շատ կարևոր է։ Շատ դժվար է պատկերացնել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության։ Այսպիսով, մենք տեսնում ենք Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, իրական ժողովրդավարական երկիր՝ աշխույժ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային երկխոսությամբ, տարբեր մարդկանց, երկրների և քաղաքակրթությունների հետ երկխոսությամբ։

Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանը դարձնենք շատ լուսավոր մի վայր տարբեր մարդկանց համար, որպեսզի նրանք գան, երկխոսության մեջ մտնեն, հեծանիվ վարեն, վայելեն բնությունը, կերակուրները և տեսնեն սրբավայրերը։ Մեր կրոնական կենտրոնը Էջմիածինն է, և ինչպես նշեցի` 301 թվականին Քրիստոնեությունն ընդունվեց հայոց թագավորի կողմից, որն առաջին դեպքն էր, երբ որևէ երկիր ընդունեց Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Այս զարգացման հետ կապ ունեցող բոլոր վայրերը հիմա գտնվում են Հայաստանում, դրանք սրբավայրեր են, և ես հրավիրում եմ այցելել դրանք, և Խոր Վիրապում, որտեղ մեր առաջին պատրիարքը կալանավորված էր՝ որպես քրիստոնյա, դա հետապնդում էր, բայց որոշ ժամանակ անց թագավորը հասկացավ, որ Քրիստոնեությունն է լավագույն կրոնը, և նա ընդունեց համապատասխան որոշում։ Այսպիսով, հրավիրում եմ բոլորիդ տեսնել բոլոր սրբավայրերը և փոխկապակցվել այս շատ հարուստ ու կարևոր պատմության հետ։

Դեյվիդ Քարի - Ես եղել եմ դրանցից մի քանիսում, շատ գեղեցիկ սրբավայրեր են։ Շնորհակալություն պարոն վարչապետ խաղաղության հանդեպ Ձեր հանձնառության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) 108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերելՎանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը Լավրով. Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պահանջում է լուծել հակամարտության արմատական ​​պատճառները Ինչի դուք 2 սենյականոց բնակարան ունեք, մյուսները՝ ոչ. Փաշինյանը կրկին նյարդայնացավ (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն Ճապոնիային զգուշացրել է հակառուսական քաղաքականության հնարավոր հետևանքների մասինՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Մենք ոչ մի բան, զրո ենք զիջել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները կշարունակի բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ, ասել է ՔոուլըՊուտինն ու Փաշինյանը հատուկ առանձին հանդիպում կանցկացնեն․ Լավրով Փաշինյան. Հայաստանը երբեք չի բարձրացրել ռուսական ռազմաբազան երկրից դուրս բերելու հարցըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումները շարունակվում ենՓաշինյանը՝ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին․ «Նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը վերադարձնելու ենք ՀՀ սեփականությանը»Գյուղատնտեսական աճ չունենք եւ դա անսպասելի չէ․ Նիկոլ ՓաշինյանԶելենսկին ընտրություններ անցկացնելու անհնարինությունը բացատրել է Ուկրաինայից 9 միլիոն մարդու հեռանալովՈ՞ր ժամկետների ընթացքում է, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքիցԶելենսկուն մեղադրել են Լիտվայի օդային տարածքում սադրանք կազմակերպելու մեջԻնչո՞ւ է աստղագիտական աշունը տարբեր տարիներին սկսվում սեպտեմբերի 22-ին կամ 23-ին․ աստղաֆիզիկոսի պարզաբանումըԵրիտասարդ պատգամավոր եք, ձեզ անկյուն չկանգնացնեն․ Փաշինյանը՝ ԳևորգյանինԼրագրողը կալանավորվել է բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու մեղադրանքով. ՌԴԳալյանը բացահայտեց՝ ինչ Սահմանադրություն է հրապարակվելու առաջիկայումՃապոնիայի ռազմական գործունեությունը սպառնում է Ասիայի խաղաղությանը․ ՌԴ ԱԳՆՆԱՏՕ-ի չորս հետախուզական ինքնաթիռ է նկատվել Ռուսաստանի սահմանների մոտԻնքնաձիգ, 5 նռնակ ու տասնյակ փամփուշտներ․ Վայոց ձորում զենք են կամավոր հանձնելԱՄՆ-ը պատրաստվում է Իսրայելին 2,8 մլրդ դոլարի խոշոր ավիառումբերի խմբաքանակ վաճառելԶելենսկու՝ հակամարտության ավարտի վերաբերյալ դիրքորոշման փոփոխությունը կապել են Թրամփի գործոնի հետՆախկին թալանչիները կպատժվեն․ Փաշինյանը կրկին հիշեց Գագիկ ԽաչատրյանինԹրաֆիքինգ, կոկաին՝ թաքցրած տներում, միլիոններ՝ պահարանում, կեղծ դոլարներ՝ փոխանակման կետումԿրեմլը արձագանքել է Կուրիլների վերաբերյալ Ճապոնիայի խնդրանքինԳերմանիան պատրաստում է հիվանդանոցներ՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում վիրավորներին ընդունելու համար«Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի դերասանուհի Նատալյա Դանիլովան մահացել է 70 տարեկանումՆյարդաբանը նշել է՝ ինչ է պետք վերահսկել ինսուլտի ռիսկը նվազեցնելու համար10 տարի անց Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վճիռ․ դատարանը նրան 1 եվրո տվեցՈղբերգական ավտովթար Կոտայքում․ կա 4 զոհ, 1 վիրավոր
Ամենադիտված