ԱՄՆ դաշնակիցները ակնկալիքներ ունեն Թրամփի վարչակազմից․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ դաշնակիցներն ակնկալում են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաջորդ շաբաթ Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության կոնֆերանսում կներկայացնի Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու երկար սպասված պլանը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց:
Նախագիծը դաշնակիցներին է ներկայացնելու Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, հայտնել են աղբյուրները։ Նրանք հրաժարվել են նշել, թե որքան մանրամասն են ակնկալում քննարկումները կամ ինչ ձևաչափով են դրանք լինելու:
Առաջարկը ներկայացվելու է փետրվարի 14-16-ը Բավարիայի քաղաքում կայանալիք համաժողովում։
Նախագծի տարրերը ներառում են հակամարտությունը պոտենցիալ սառեցնելը և ռուսական զորքերի կողմից գրավված տարածքը «անհայտ վիճակում» թողնելը՝ միաժամանակ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով՝ ապահովելու համար, որ Մոսկվան չի կարող կրկին հարձակվել, նշում է Bloomberg-ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)