Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Օր ու գիշեր կրթությունից խոսող կառավարությունը «Կրթություն» թերթը լուծարեց

Գիտություն և Մշակույթ

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում ընդունեց «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու վերաբերյալ։

Հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նախաձեռնություններով:

Որոշման ուղեկցող գրության մեջ ասվում է.«Ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ: Արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը, բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը:

««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ Արդարադատության նախարարության կոլեգիայի 21-ը նոյեմբերի 1997 թվականի թիվ 45/13 որոշմամբ թիվ 736 վկայական ստացած «Կրթություն» շաբաթաթերթի խմբագրությունը ««Կրթություն» թերթի խմբագրություն»  ՊՓԲԸ վերակազմակերպելու մասին ՀՀ կրթության և գիտության նախարարության 29.12.2000 թ. Թիվ 428-Մ հրամանով:

««Կրթություն» թերթի խմբագրություն» ՊՓԲԸ-ն հանդիսանում է   «Կրթություն» շաբաթաթերթի  խմբագրության իրավահաջորդը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որպես լիազոր մարմին) ենթակայությամբ գործող ««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը 100 % պետական սեփականություն հանդիսացող ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը կազմում է 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ՝ բաժանված 10 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերից, յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով:

««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում, որպես սեփական կապիտալ ներառված չի անշարժ գույք, ինչպես նաև հիմնադրի կողմից  անհատույց գտագործման իրավունքով գույք չի ամրացվել: Այս տարիների ընթացքում գործունեություն է ծավալել ԿԶՆԱԿ-ի շենքում:

Չնայած շահույթ հետապնդող կազմակերպության իր կարգավիճակին՝  բյուջեի 10%-ը ձևավորվում է պետական բյուջեի հատկացումներից` պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման համար:

Թերթերի տպագրությունը և տարածումը պահանջում են շատ ռեսուրսներ՝ թուղթ, էներգիա, տպագրական սարքեր, մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրներ: Համացանցի դարաշրջանում ավանդական թերթերի ընթերցողները նվազում են՝ իրենց տեղը զիջելով արագ զարգացող վեբ հիմքով այլընտրանքային լրագրերին, ուստի թերթերի տպագրության համար նախատեսված ռեսուրսները կարելի է ուղղել այլ նախաձեռնությունների կամ նախագծերի, որոնք առավել արդյունավետ կլինեն ժամանակակից պայմաններում:

Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության հիմնական նպատակներից է Հայաստանը զարգացած և մրցունակ տնտեսություն դարձնելու առաջնահերթությունը, որը շեշտադրում է երկրի տնտեսության մրցակցային առավելությունների ձևավորումը՝ հիմնվելով գիտության և բարձր տեխնոլոգիաների վրա՝ որպես զարգացման առաջնային նախապայման:
Էլեկտրոնային հարթակներից տեղեկատվություն ստանալը լայն հնարավորություններ են ստեղծում:

Կայքերից օգտվելով՝ մարդիկ կարող են անմիջապես ստանալ և տարածել իրենց  հետաքրքրող բազմաբնույթ նյութեր, ինչը շաբաթաթերթերը չեն կարող ապահովել, քանի որ լուրերը դառնում են ուշացած և արդիականությունը կորցրած, իսկ պահանջվող ռեսուրսները չեն արդարանում՝ տպագիր տարբերակի առարկայական, պատկերավոր ու ինտերակտիվ տեղեկատվություն չտրամադրելու պատճառով:

Թվարկված խնդիրները նպաստում են թերթի վաճառքների կրճատմանը, ինչն էլ ազդում է եկամուտների վրա: ««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը՝ որպես առևտրային կառույց, պետք է ձգտի շահույթ ստանալ, ինչը սահմանված է որպես կազմակերպության հիմնական նպատակ, և հնարավոր է չկարևորի այն գործառույթները, որոնք չեն ապահովում ֆինանսական ինքնաբավություն:
Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի ««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը, ինչպես նաև կլուծվի ««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման հարցն ու որոշակի չափով կթեթևանա պետության պարտավորությունը: Ինչ վերաբերում է ««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության գործառույթների իրականացմանը, ապա հարկ է նշել, որ իր գործառույթներից մեծ մասն իրագործվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ համապատասխան կայքում հրապարակելով կրթության ոլորտի նորությունները»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված