Զախարովան խոսել է ՌԴ ԱԳՆ-ին ուղղված «զարմանալի նամակի» մասին
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարակուսանք է հայտնել ֆրանսիական Le Monde թերթի գլխավոր խմբագրի նամակում Մոսկվայի հայելային միջոցների մասին գրված հայտարարության առնչությամբ, որը չեղյալ է համարել իր թղթակցի հավատարմագրումը, այն բանի ֆոնին, որ պաշտոնական Փարիզը չի լուծում ռուս լրագրողներին վիզաների տրամադրման խնդիրը, գրում է EADaily-ն։
«Մենք զարմանալի նամակ ստացանք ֆրանսիական Le Monde թերթի գլխավոր խմբագրից Մոսկվայում հրատարակության մշտական թղթակից Բենջամին Քեսնելի հավատարմագրումը չեղարկելու պատճառների ենթադրյալ անհասկանալիության և պաշտոնական պատասխանի հրատապ խնդրանքով», - գրել է դիվանագետը Telegram-ի իր ալիքում։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ պաշտոնական Փարիզը տարիներ շարունակ չի պատասխանում անգամ սեփական լրագրողների հարցումներին։ Բացի այդ, նշել է Զախարովան, այն լրագրողները, ովքեր «համարձակվել են մի շարք հարցեր ձևակերպել ֆրանսիական իշխանություններին, դրա համար ենթարկվում են հետապնդման»։
«Եթե միայն ֆրանսիական հրատարակությունները այդքան համառ լինեին Ելիսեյան պալատից պատասխան փնտրելու՝ նրա բնակիչների կյանքի դառը մանրամասների վերաբերյալ», հեգնանքով հավելել է Զախարովան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ