ԱՄՆ ավելի քան 40 հազար աշխատակից համաձայնել է ազատվել աշխատանքից․ WSJ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ դաշնային կառավարության ավելի քան 40 հազար աշխատակիցներ համաձայնել են աշխատանքից ազատվել՝ մինչև սեպտեմբեր աշխատավարձերի վճարման դիմաց։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Դրա տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ հինգշաբթի օրվա վերջում նման առաջարկին համաձայնածների թիվը զգալիորեն ավելի մեծ կլինի։ Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ դաշնային կառավարության ավելի քան 20 հազար աշխատակից, որը կազմում է պետական աշխատողների մոտ 1%-ը, համաձայնել են լքել իրենց պաշտոնը նման պայմաններում։
Հրատարակության համաձայն՝ Թրամփը և նրա արդյունավետության հարցերով խորհրդական Իլոն Մասկը հույս ունեն, որ այս նախաձեռնությունը կկրճատի դաշնային աշխատուժի մինչև 10 տոկոսը։
