Էկոնոմիկայի նախարարը հայտնել է՝ երբ կսկսվի Ամուլսարի հանքի շահագործումը
Տնտեսություն
Նախատեսում ենք Ամուլսարի հանքավայրի շահագործումն սկսել հոկտեմբերին եւ ակնկալում ենք, որ երրորդ եռամսյակում տնտեսական ցուցանիշները պետք է բարելավվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշել է, որ հանքի շահագործման հետ կապված՝ գործընթացն ակտիվ փուլում է, և ամեն ինչ տանում է դեպի այն, որ պակասող 150 մլն դոլարի վարկավորումը տեղի կունենա։
Նրա գնահատմամբ՝ 150 մլն դոլարի վարկավորումը շատ հեշտ չի կարող լինել։ «Ամեն ինչ տանում է նրան, որ հարցը կլուծվի։ Հստակ չեմ կարող ասել, բայց երբ տեսնում եմ, որ գործընթացն առաջ է գնում, լավատեսական տրամադրություն են ունենում»,- ավելացրել է նախարարը։
