«Տեղի է ունեցել թյուրըմբռնում». ՊԵԿ
Տնտեսություն
Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Այս մասին պարզաբանում է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։
«Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։
Բացառություն է կազմում այն դեպքը, երբ օտարերկրյա քաղաքացին ստացել է հարկվող եկամուտ, որից պետք է ինքնուրույն հաշվարկի և վճարի եկամտային հարկ, օրինակ. ՀՀ-ում վարձակալությամբ հանձնում է իրեն պատկանող անշարժ գույքը: Միայն այս դեպքում է առաջանում եկամուտների հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ