«Զանգեզուրի միջանցքը» վնաս է թե՛ Իրանին, թե՛ Հայաստանին․ ԻԻՀ դեսպան (տեսանյութ)
Արտաքին ՔաղաքականՄիայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Այս մասին լրագրողների հանդիպմանը ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Եվ միայն Իրանն է, որ աջակցում է Հայաստանին՝ դեմ գնալու «Զանգեզուրի միջանցքին», այսինքն՝ տարածաշրջանային երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է ՀՀ կողքին: «Զանգեզուրի միջանցք» կոչվածը վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին»,- արձագանքեց Իրանի դեսպանը:
Անդրադառնալով ՀՀ–ի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացին՝ իրանցի դիվանագետը նշեց, որ եթե այն իրագործվում է միջազգային կանոնների համաձայն, ինչպես նաև՝ ըստ Ալմա Աթայի հռչակագրի, ապա այն կնպաստի անվտանգությանն ու խաղաղությանը:
«Մեր և Հայաստանի միջև սահմանը շատ հստակ է»,- ընդգծել է Սոբհանին:
