ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվածը թույլ փաստաթուղթ է․ Իրանի դեսպան (տեսանյութ)
Արտաքին ՔաղաքականՀայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության համաձայնագիրը թույլ փաստաթուղթ է և չի կարող վնասել հայ-իրանական հարաբերություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա նշել է, որ այս հարցի շուրջ Իրանի և ՀՀ իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում կա, ինչը, դիվանագետի խոսքով, օգնում է զարգացնել երկկողմ հարաբերությունները։
«ՀՀ իշխանությունները հստակեցրել են, որ փաստաթուղթը դեմ չէ հայ-իրանական հարաբերություններին և որ իրենք չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կվնասեն հայ-իրանական հարաբերություններին»,- նշել է դեսպանը։
