Գրություն ենք ուղարկել, որ Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը հեռացվեն․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Հայաստան
ՀՀ ԱԳՆ–ին գրություն ենք ուղարկել, որ աշխատանքներ տանեն կայքերից Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը հեռացնելու համար, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Նոյեմբերի վերջին այցելեցի Սյունիքի մարզ, հանդիպել եմ զբոսաշրջային և նպատակային շուկայավարման կազմակերպում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սյունիքում կյանքը բուռն է, շատ լավ զարգանում է` անկախ այն հանգամանքից, որ որոշ միջազգային կայքերում և ՀՀ–ում գործող դեսպանությունների էջերում Սյունիքի մարզը նշված է կարմիր գծով։ Այս մասով մենք շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում տվյալ երկրների հետ»,– նշել է Լուսինե Գևորգյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)