Ինչ է թաքնված Ռուբիոյի աշխատանքային շրջագայությունների հետևում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է փետրվարի կեսերին աշխատանքային շրջագայություն կատարել Մերձավոր Արևելքի երկրներ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրա խոսքով՝ պետքարտուղարը մասնակցելու է փետրվարի 14-ին մեկնարկող Մյունխենի անվտանգության համաժողովին, որից հետո նա կմեկնի Մերձավոր Արեւելք։
«Իսրայելցի պաշտոնյաները և խնդրին ծանոթ երկու անձինք հայտնել են Axios-ին, որ Ռուբիոն նախատեսում է Մյունխենից մեկնել տարածաշրջան և այցելել Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և, հնարավոր է, այլ երկրներ», - նշում է պարբերականը:
«Անհայտ է մնում, արդյոք Ռուբիոն կայցելի Արևմտյան ափ և կհանդիպի Պաղեստինի ինքնավարության ղեկավարների հետ: Ըստ պաղեստինյան աղբյուրի, Պետդեպարտամենտը պաղեստինյան պաշտոնյաներին ասել է, որ Ռուբիոն կայցելի Պաղեստինի ինքնավարություն, եթե մեկնի Իսրայել»,- ասվում է հոդվածում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ