ՀՀ ՏԿԵ նախարարը Մանիլայում մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» համաժողովին
Հայաստան
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆիլիպինների Հանրապետության մայրաքաղաք Մանիլայում մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» OGP նախաձեռնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին։
Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը։

Իր ելույթում նախարար Խուդաթյանը ներկայացրել է «Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը, համայնքներում իրականացվող մասնակցային բյուջետավորման ծրագիրը, Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարին ուղղված միջոցառումները։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան