Անօրինական ներգաղթյալների դեմ պայքարը խստացվում է
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կշարունակի դատի տալ նահանգներին ու քաղաքներին, որոնք խոչընդոտում են անօրինական ներգաղթի դեմ պայքարին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի արդարադատության նախարար եւ գլխավոր դատախազ Փամ Բոնդին, հաղորդում է Foxnews-ը։
«Նրանք ընտրում են անօրինականներին, և ոչ թե սեփական քաղաքացիների և նրանց պաշտպանել փորձող իրավապահների անվտանգությունը։ Մենք այսօր ոչ միայն դատի ենք տվել Չիկագո քաղաքին, այլև Իլինոյս նահանգին, քաղաքապետին, նահանգապետին և այլոց: Եվ եթե դուք չհամապատասխանեք դաշնային օրենքներին, հաջորդը դուք կլինեք»,- ասել է Արդարադատության դեպարտամենտի ղեկավարը Fox News-ին տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)