ԱՄՆ-ում սպասվում են զանգվածային կրճատումներ
Համաշխարհային Մամուլ
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է աշխատանքից ազատել Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության հազարավոր աշխատակիցների։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմն արդեն պատրաստում է գործադիր հրաման, որի ստորագրումից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, Սննդի և դեղերի վարչությունը և ԱՄՆ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող այլ գերատեսչությունները պետք է կրճատեն իրենց անձնակազմը։
Սպասվում է, որ հրամանագիրը ստորագրվելու է հաջորդ շաբաթ, երբ կլրանա հետաձգված աշխատանքից ազատվելու առաջարկի ժամկետը։
Այս դեպքում դաշնային կառավարության աշխատակիցները ութ ամսվա վարձատրության դիմաց կկարողանան լքել իրենց պաշտոնը սեփական պահանջով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից