Աննա Հակոբյանն էլ գնացել էր Ուկրաինա. ռուս քաղաքագետը՝ Ուկրաինային Ադրբեջանի օգնության մասին (տեսանյութ)
Քաղաքական
Ադրբեջանը մեկ միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա: Ալիևի որոշմամբ՝ նախագահի պահուստային ֆոնդից գումար է հատկացվել Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը, որպեսզի վերջինս տեղում արտադրվող էլեկտրատեխնիկական սարքավորումներ գնի և ուղարկի Ուկրաինա՝ որպես մարդասիրական աջակցություն:
Սա Բաքվի կողմից Ուկրաինային ուղարկված օգնության հերթական խմբաքանակն է: Մոսկվայում քար լռություն է: Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանք կլիներ Ռուսաստանից, եթե նման քայլի գնային Հայաստանի իշխանությունները: Euromedia24-ի հետ զրույցում թեման մեկնաբանեց ռուսաստանցի քաղաքագետ, Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ նշելով, թե դրա մեջ որևէ արտառոց բան չկա:
Ռուսաստանցին չմոռացավ նաև հիշեցնել Աննա Հակոբյանի՝ Ուկրաինա կատարած այցի մասին: Նաև տողատակերով մեզ կշտամբեց՝ իրենց համար անցանկալի հարցեր «փորփրելու» համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
