Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվատնգային պատ ունի
Իրան
Թուրքիան շարունակում է Իրանի սահմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ծրագրի շրջանակներում պլանավորված 302 կմ երկարությամբ պատի 182 կմ հատվածն արդեն պատրաստ է:
Պատի կառուցմանը զուգահեռ կատարվելու են նաև ճանապարհաշինական աշխատանքներ, ինչի շրջանակներում էլ նախատեսված 40կմ ճանապարհի կառուցման տենդերն իրականացվել է, իսկ 2025-ին կկատարվի մյուս 80կմ հատվածինը:
Նշենք, որ մինչ օրս կառուցված պատերի երկայնքով անցկացվել են փշալարեր և տեղադրվել էլեկտրաօպտիկական 103 աշտարակ:
