ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է ՔԿ-ում

Հասարակություն

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քաղաքացուն սպառնալու կասկածանքով հարցաքննվել է Քննչական կոմիտեում։

ՖակտորTV-ն է գրում ու մանրամասնում․ «Հարցաքննության մասին տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատեց Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

Հիշեցնենք՝ 2024 թվականի մարտին տեղեկություն տարածվեց, որ Գագիկ Բեգլարյանը սպառնացել է իր շքեղ առանձնատան հարևանությամբ բնակելի շենքեր կառուցող ընկերության տնօրենին՝ որպես պատճառ նշելով, թե կառուցվող շենքից դեպի իր առանձնատան տարածք տեսարան է բացվում, որտեղից երևում է իր տան անցուդարձը։ Բեգլարյանի առանձնատունը գտնվում է Երևանի Ազատության պողոտայում։

Հարևանությամբ կառուցապատում է իրականացնում «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ն։

Ընկերության տնօրենը կայքի հետ զրույցում հաստատել էր սպառնալիքներ ստանալու վերաբերյալ տեղեկությունները, իսկ ընկերության անունից հետևյալ հաղորդագրությունն էր տարածվել․ «Բեգլարյան Գագիկը երկու տղամարդու հետ ինձ հրավիրեցին իրենց տան բակ, ցույց տվեց մեր շենքերն ու ասաց՝ ձեր վերջին հարկը նայում է իմ բակին, բայց իր տարածքն այնքան մեծ է, որ հարակից բոլոր կառույցները նայում են իր բակ: Հետո սկսեց հայհոյանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ՝ կվերացնեմ և այն: Բանը կարող էր ծեծկռտուքի հասնել, բայց չհասավ: Ես Հայաստանից դուրս գտնվող գործընկեր ունեմ, ասաց՝ նրան այնտեղ կգտնեմ, քեզ՝ այստեղ: Դիմեցի իրավապահներին, ոչ թե որ վախենում եմ, այլ սկզբունքի հարց է: Պետությունը պետք է մեխանիզմներ ունենա իրենց կարգի հրավիրելու, մենք մեզ ոչ պատշաճ վարք թույլ չենք տվել որևէ մեկի հանդեպ, հետևաբար նման ոտնձգություն չենք հանդուրժի»:

Քննչական կոմիտեից այսօր կայքին փոխանցեցին, որ դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա 2024 թվականի ապրիլի 5-ին Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ի՞նչ է ենթադրում հոդվածը, որով նախաձեռնվել է քրեական վարույթը։

«Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»:

Գագիկ Բեգլարյանի փաստաբանը փոխանցեց, որ Բեգլարյանը գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի։

Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանի խոսքով՝ եթե անգամ հնչել է սպառնալիք, ապա դա բավարար չէ բողոքին իրավական ընթացք տալու համար: Ասում է՝ իրավապահները պետք է հաշվի առնեին, թե իրական ինչ հնարավորություն է եղել դրանք իրագործելու համար: Նա, միաժամանակ, պնդում է, որ Բեգլարյանը չի սպառնացել կառուցապատողին։

Վարույթի շրջանակում տուժողի կարգավիճակ ունեցող Տիգրան Գյուրջյանը դեպքից տասը ամիս անց թեմայի վերաբերյալ նոր ասելիք չունի։

Մեզ  հետ զրույցում միայն նշեց, որ վերահաստատում է Բեգլարյանից սպառնալիքներ ստանալը։ Ուշագրավ է, որ այս գործով անցնող երկու անձանց հակասական ցուցմունքերի ֆոնին քննիչը Բեգլարյանի և Գյուրջյանի միջև առերեսում չի իրականացրել։

Այս մասին, մեր հարցին ի պատասխան, ասաց Տիգրան Գյուրջյանը։

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ եթե տարբեր անձանց ցուցմունքների մեջ կա հակասություն, ապա օրենքն ասում է, որ քննիչը պետք է առերեսում իրականացնի, որպեսզի հասկանա՝ ինչով է պայմանավորված այդ հակասությունը։ Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արդեն յոթ տարի է անցել Նիկոլ Փաշինյանի խոստումներից, բայց, այսպես ասած, նախկիններին առնչվող ընդամենը մեկ-երկու գործով դատական ակտ կա։ Երևանի նախկին քաղաքապետ, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցնում է մի շարք քրեական գործերով։

Դատախազությունը Բեգլարյանի գույքերից ապօրինի է համարում Երևանում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում։

Մյուս գույքերը ևս կենտրոնում են՝ Խորենացի, Տերյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում։

Բռնագանձման է ենթակա նաև Ազատության պողոտայի այն շքեղ առանձնատունը, որի հետ կապված միջադեպով քրեական վարույթ կա։

Բեգլարյանը պետք է ապացուցի՝ ինչպես է կարողացել քաղաքապետի և նախարարի ցածր աշխատավարձով հսկայական հարստության տեր դառնալ։

Իրավապահները Բեգլարյանին մեղադրում են պետությանը պատկանող ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք առերևույթ հափշտակելու համար։ Նրանից ընդհանուր բռնագանձման ենթակա է շուրջ 17 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող անշարժ գույք։

Այսքանով հանդերձ, 2020 թվականի մարտի 23-ից հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը, 2021-ի մայիսի 17-ին Երևան վերադառնալուց հետո, ընդամենը մեկ օր կալանավորված մնաց, իսկ մայիսի 18-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված