Էրդողանը խոստացել է ստեղծել «նոր Թուրքիա և Ստամբուլ»
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2028 թվականից հետո, երբ երկրում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, կստեղծվեն «նոր Թուրքիա և Ստամբուլ»։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կհասնենք նոր հաղթանակների՝ նախորդների նման, երբ 2001 թվականի օգոստոսի 14-ին հիմնեցինք մեր կուսակցությունը, 2002 թվականի նոյեմբերի 3-ին եկանք իշխանության և հաղթահարեցինք բազմաթիվ խոչընդոտներ»,- ասել է Էրդողանը։
