Ալյասկայում անհետացած ինքնաթիռից նոր փաստեր են հայտնի
Համաշխարհային Մամուլ
Հինգշաբթի Ալյասկայի վրայով ռադարների էկրաններից անհետացած Bering Air ավիաընկերության ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդիկ զոհվել են: Այս մասին ուրբաթ հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությանը։
Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։
Ինքնաթիռում, որը Ունալաքլիեթից Նոմ էր թռչում, եղել է ինը ուղեւոր և օդաչու։ Ամերիկյան NBC հեռուստաընկերությունն իր հերթին պարզաբանում է, որ բեկորները հայտնաբերվել են Նոմ քաղաքից 54,7 կմ հարավ-արևելք։
Ինչպես արդեն հայտնել էինք Ալյասկայում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռ էր անհետացել փետրվարի 7-ին։ Հաղորդվում էր, որ ցամաքային ակտիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում օդանավը գտնելու ուղղությամբ: Օդային որոնման հնարավորությունները սահմանափակված էին եղանակի և տեսանելիության պատճառով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)