Ռոստովում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով՝ 14 բազմահարկ շենք է տուժել
Ռուսաստան
ՌԴ Դոնի Ռոստովում գիշերային անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վնասվել է 14 բազմաբնակարան շենքերի ապակեպատումը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ռոստովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։
Նրա խոսքով՝ վայրում աշխատում են փրկարարական խմբերը, ժամանել են նաև ավտոբուսներ՝ տարհանված բնակիչներին տեղափոխելու համար։
Անցած գիշեր SHOT Telegram ալիքը հայտնել է, որ Դոնի Ռոստովում պայթյունի ալիքը վնասել է Վիլնյուսկայա փողոցի Սելմաշ միկրոշրջանի բազմահարկ շենքի բնակարանների պատուհանները։
Բարձր ձայներ են լսվել քաղաքի կենտրոնում, հյուսիսում և արվարձաններում՝ Բատայսկում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ