Որ երկրին է ԱՄՆ-ն ահռելի քանակությամբ զենք վաճառելու
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ իշխանությունները հավանություն են տվել Իսրայելին մոտ յոթ միլիարդ դոլարի զենք վաճառելուն։ Այս մասին հայտնել է Պենտագոնը, փոխանցում է Reuters-ը։
Պնդվում է, որ Իսրայելին վաճառվելու է մոտ երկու հազար GBU-39/B ռումբ, 2,8 հազար MK 82 բարձր պայթյունավտանգ օդային ռումբեր, 13 հազար JDAM լրակազմ և երեք հազար AGM-114 Hellfire հրթիռներ։
Մատակարարումները կսկսվեն 2028 թվականին։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը, որն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ ազգային շահերի համար։ Առաջարկվող գործարքները Իսրայելին հնարավորություն կտան ամրապնդել իր պաշտպանունակությունը և բարելավել իր պատրաստակամությունը ներկա և ապագա սպառնալիքներին դիմակայելու համար», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)