Թույլ չենք տա նոր օկուպացիա. ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Թրամփին
Համաշխարհային Մամուլ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը թույլ չի տա ԱՄՆ-ին մտնել Գազայի հատված։ Այս մասին թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին։
«Հույս ունենք, որ այս խոսքերը լուրջ չեն։ Մենք տարիներ շարունակ պայքարել ենք իսրայելական օկուպացիայից ազատվելու համար, և բնականաբար թույլ չենք տա նոր օկուպացիա»,- ասել է նա։
Զուհրին Թրամփի հայտարարություններն անվանել է վիրավորական պաղեստինյան ժողովրդի համար։ Նրա խոսքով՝ Գազայի մասով Սպիտակ տան ղեկավարի ծրագիրը «անընդունելի» է և «համազոր է էթնիկ զտումների»։
