Մոսկվայում կառգրավեն առաքիչների հեծանիվները
Ռուսաստան
Մոսկվայում սկսել են առգրավել առաքիչների էլեկտրական հեծանիվները՝ արագության սահմանափակումները խախտելու կամ այս տեսակի տրանսպորտային միջոցների համար թույլատրելի շարժիչի հզորությունը գերազանցելու համար։ Այս մասին գրում է РБК-ն։
Արդեն հարյուրավոր հեծանիվներ են առգրավվել։ Էլեկտրոնային հեծանիվների առաքիչների պահանջներին համապատասխանության ստուգումներ են իրականացվում ամբողջ Մոսկվայում, առավել ակտիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում և հյուսիսում:
«Եթե ստուգվող մեքենան մոպեդ է, որը պահանջում է «M» կարգի լիցենզիա, և եթե առաքիչը չունի նման փաստաթուղթ, մեքենան ուղարկվում է փորձաքննության՝ մինչև բոլոր հանգամանքները պարզվեն», - ասել է առաքիչների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Միտյուկովը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ