62-ամյա Դեմի Մուրը ներկայացել է «մերկ» զգեստով (լուսանկարներ)
Լուսանկարներ
Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը ցուցադրել է իր կազմվածքը՝ «մերկ» զգեստով։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail կայքում։
62-ամյա Դեմի Մուրը ներկա է գտնվել DGA մրցանակաբաշխության 77-րդ ամենամյա արարողությանը, որը տեղի է ունեցել փետրվարի 8-ին Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում։ Դերասանուհին միջոցառման համար ընտրել է մոխրագույն, թափանցիկ մաքսի զգեստ։ Հայտնի աստղն իր հանդերձանքն ամբողջացրել է ականջօղերով և մատանիներով։


