ԱՄՆ-ին կարող է պատուհասել 9 բալանոց երկրաշարժ եւ ցունամի
Աշխարհ
Ինը բալանոց երկրաշարժն ու ցունամին մոտենում են ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ափերին։ Նման եզրակացության են հանգել Կոլումբիայի համալսարանի հետազոտողները։
Ինչպես նշում Է Daily Mail-ը, հետազոտությունը պարզել է Կանադայի և Կալիֆորնիայի միջև բեկման գծի երկայնքով 4 հատվածի առկայությունը, որի երկարությունը կազմում է 970 կմ:
Սեյսմաբանները կարծում են, որ այդ տարածքում Ռիխթերի սանդղակով 9 բալանոց երկրաշարժի վտանգ կա։
Իր հերթին, տեկտոնական թիթեղների շարժումը կարող է մինչեւ 30 մ բարձրությամբ ցունամի առաջացնել, որը կհասնի ԱՄՆ-ին, հաղորդում է РЕН ТВ-ն:
