Մոսկվան Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու կոնկրետ, գոհացուցիչ առաջարկներ չի ստացել․ Գալուզին
Ռուսաստան
Մոսկվան Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու կոնկրետ, գոհացուցիչ առաջարկներ չի ստացել։ Այդ մասին փետրվարի 10-ին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է Izvestia-ն։
Դիվանագետը նշել է, որ Արևմուտքում հաճախ են հաղորդում տեղեկատվական դաշտը բորբոքելու համար բանակցությունների մոտալուտ մեկնարկի մասին։ Գալուզինը հավելել է, որ այդ ամենը արվում է իրենց անհրաժեշտ մթնոլորտն ու առավել շահեկան դիրքեր ստեղծելու համար։
«Կարևոր է, որ խոսքերն ապահովվեն գործնական քայլերով, որոնք հաշվի են առնում Ռուսաստանի օրինական շահերը՝ ցույց տալով ճգնաժամի բուն պատճառները վերացնելու և նոր իրողությունները ճանաչելու պատրաստակամությունը»,- նշել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ