Իսրայելցի զինվորները հարձակվել են Reuters-ի օպերատորների վրա և ստիպել մերկանալ
Մերձավոր Արևելք
Reuters գործակալությունը մեղադրել է իսրայելցի զինծառայողներին իր երկու օպերատորների վրա հարձակում կատարելու համար: Ինչպես ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, հարձակումը կազմակերպվել է չորեքշաբթի երեկոյան:
Իսրայելցի զինվորականները հարվածել են օպերատորներին և ստիպել մերկանալ փողոցի մեջտեղում. վերջիններիս նկատմամբ կիրառել են նաև արցունքաբեր գազ, ինչի հետևանքով օպերատորներից մեկը հոսպիտալացվել է:
Իսրայելի ռազմական նախարարությունը խոստացել է ամենայն լրջությամբ ուսումնասիրել հարցը, սակայն որևէ բացատրություն դրան չի հաջորդել:
Տուժածների խոսքերով՝ հետիոտնային պարեկախումբը կանգնեցրել է նրանց, երբ վերջիններս փորձում էին անցնել դեպի այն հսկիչ-անցումային կետը, որտեղ իսրայելցի կին սահմանապահը կրակել էր խաղալիք ատրճանակով մի դեռահաս պատանու վրա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ