ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում անորոշությունն աճում է․ Ֆոն դեր Լյայեն
Համաշխարհային Մամուլ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Լիտվայում կայացած մամուլի ասուլիսում խոսել է Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերություններում աճող անորոշության մասին, հաղորդում է RT-ն։
«Մեր վաղեմի դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, նոր օրակարգ է սահմանել։ Եվրոպան պատրաստ է ուժեղ, բայց կառուցողական երկխոսության Միացյալ Նահանգների հետ աճող անորոշության համատեքստում»,- նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ Եվրոպան տեղյակ է այս առումով պոտենցիալ մարտահրավերներին և պատրաստ է դրանց։
