Քանյե Ուեսթը սկսել է սվաստիկայով սպիտակ շապիկներ վաճառել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ռեփեր Քանյե Ուեսթը սկսել է սվաստիկայով շապիկներ վաճառել։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ-ում Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) վճռորոշ խաղի հեռարձակման ժամանակ գովազդային բլոկում։
Քանյե Ուեսթին պատկանող Yeezy բրենդի կայքում սվաստիկայով սպիտակ շապիկներ են հայտնվել։ Ապրանքը, որը վաճառվում է մի քանի չափսերով, արժե 20 դոլար։ Սա միակ ապրանքն է, որը ներկայումս նշված է ապրանքանիշի պաշտոնական կայքում:
2025 թվականի սկզբին ամերիկացի ռեփերը հայտնվեց միանգամից մի քանի սկանդալների կենտրոնում։ Երաժիշտը հասցրել է հայտարարել, որ ունի աուտիզմ և, դիմելով սևամորթներին, ստրկությունն անվանել է «ընտրություն»։ Ավելի ուշ Ուեսթը X հարթակի իր միկրոբլոգում հրապարակել է մոտ 20 գրառում՝ «Բոլոր սպիտակամորթները ռասիստներ են», «Ես սիրում եմ Հիտլերին» և այլ խորագրերով:
Ավելի վաղ ինչպես հայտնել ենք, Քանյե Ուեսթի՝ Ադոլֆ Հիտլերի և նացիզմի մասին ռեփերի վերջին գրառումների պատճառով՝ Ռուսաստանում դիմել են ԱԳՆ՝ պահանջելով արգելել նրա մուտքը երկիր։ Նրանք կոչ են արել ամերիկացի ռեփերին Ռուսաստանում «պերսոնա նոն գրատա» հայտարարել։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)