Հնդկաստանի ոստիկանությունն ընդհատել է Էդ Շիրանի փողոցային համերգը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Հնդկաստանի Բանգալոր քաղաքի ոստիկանությունն ընդհատել է բրիտանացի երգիչ Էդ Շիրանի փողոցային համերգը։ Այս մասին հայտնում է տեղական Mathrubhumi հրատարակությունը։
Շիրանը սկսել է կատարել իր Shape of You հիթը Չերչ սթրիթում՝ Բանգալորի բիզնես թաղամասում գտնվող առևտրի գոտում: Մեկ րոպե անց ոստիկաններն անջատել են երաժշտի խոսափողը։
Այնուհետև արտիստը հայտարարելէ, որ իր խումբը պաշտոնական թույլտվություն է ստացել ելույթ ունենալու համար։
Բանգալորի Կենտրոնական ոստիկանության հանձնակատարի տեղակալը, պատմելով միջադեպը, հաստատեց, որ իրոք թույլտվություն է պահանջվել ներկայացման համար: Սակայն Շիրանին մերժել են, քանի որ նա կարող էր վտանգավոր իրարանցում ստեղծել բանուկ փողոցում:
33-ամյա Էդ Շիրանը Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ է, երաժշտության և բարեգործության մեջ ունեցած ավանդի համար և «Գրեմմիի» քառակի դափնեկիր:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով