Ինչ կապ կա Դեյվիդ Շվիմմերի և Քանյեի X հարթակը կորցնելու մեջ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Դեյվիդ Շվիմերը կոչ է արել հեռացնել Քանյեին X-ից այն բանից հետո, երբ ռեփերը հրապարակել է մի շարք հակասական և հակահրեական արտահայտություններ: Այս մասին գրում է Billboard-ը։
Friends-ի աստղը դիմել է սոցիալական ցանցերում՝ կոչ անելով Իլոն Մասկին՝ արգելել Քանյեին օգտվել հարթակից:
«Մենք չենք կարող խանգարել խելագար մոլեռանդին ատելությամբ լցված, անգրագետ մաղձ թափել, բայց կարող ենք դադարել նրան հաևթակ տալ, պարոն Մասկ»,- Instagram-ում գրել է 58-ամյա հրեա դերասանը։
«Քանյե Ուեսթն ունի 32,7 միլիոն հետևորդ X-ում: Դա երկու անգամ ավելի շատ մարդ է, քան գոյություն ունեցող հրեաները: Նրա հիվանդ ատելության խոսքը հանգեցնում է իրական բռնության հրեաների նկատմամբ»։







