Թրամփը դադարեցնում է նոր մետաղադրամների թողարկումը․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտին դադարեցնել երկրում 1 ցենտանոց նոր մետաղադրամների թողարկումը, հայտնում է Bloomberg-ը։
Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ին նման մետաղադրամների արտադրությունը կրկնակի թանկ արժե, քան դրանց անվանական արժեքը: Ինչպես նշվում է CNN-ի կայքում, մետաղադրամների արտադրության արժեքի թանկացման պատճառներից մեկը մետաղների ինքնարժեքի բարձրացումն է։
Հեռուստաալիքի կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ մանրադրամների վերացումը կարող է ձեռնտու լինել ձեռներեցներին, քանի որ դա ժամանակ կխնայի վաճառողների և գանձապահների համար։
