ԵՄ-ի դեմ ԱՄՆ մաքսատուրքերը կվնասեն թե՛ Եվրոպային, թե՛ հենց ԱՄՆ-ին․ Մակրոն
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը կվնասի թե՛ Եվրոպային, թե՛ հենց ԱՄՆ-ին։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։
Մակրոնը հետաքրքրվել է՝ արդյոք ԵՄ-ն ԱՄՆ-ի գլխավոր մտահոգությունն է։ Նրա կարծիքով՝ Պեկինը վտանգ է ներկայացնում Վաշինգտոնի համար, ուստի պետք է կենտրոնանալ դրա վրա։
«Մենք չպետք է վնասենք եվրոպական տնտեսությանը` սպառնալով նրան մաքսատուրքերով։ Շատ ոլորտներում մաքսատուրքերի սահմանումը կբարձրացնի գները և կհանգեցնի ԱՄՆ-ում գնաճի», - նշել է նա։
Ֆրանսիայի ղեկավարը հիշեցրել է, որ Եվրամիությունը թվային ծառայություններ է գնում ԱՄՆ-ից, ինչը նույնպես պետք է հաշվի առնել։
